Nokia Asha 311 - Հեռախոսի ծրագրակազմի թարմացումների մասին

background image

Հեռախոսի ծրագրակազմի թարմացումների մասին

Ընթացեք ռիթմին համաքայլ – թարմացրեք Ձեր հեռախոսի ծրագրակազմը, որպեսզի

հեռախոսի համար ձեռք բերեք նոր և ավելի կատարելագործված հնարավորություններ:

Ծրագրակազմը թարմացնելը կարող է նաև բարելավել հեռախոսի աշխատանքը:
Հեռախոսի ծրագրակազմը թարմացնելուց առաջ խորհուրդ է տրվում կրկնօրինակել

անձնական տվյալները:

Ուշադրություն.

Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված

չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով

զանգեր կատարելու համար:

Ծառայություններից օգտվելը կամ բովանդակություն ներլցնելը կարող է հանգեցնել

մեծ քանակությամբ տվյալների փոխանցման, ինչը կարող է հարուցել տվյալների

հոսքի ծախսեր:
Թարմացումը սկսելուց առաջ միացրեք լիցքավորիչը կամ հավաստիացեք, որ սարքի

մարտկոցը բավարար չափով լիցքավորված է:
Թարմացնելուց հետո հնարավոր է, որ օգտագործողի ուղեցույցում պարունակվող

հրահանգները հնացած լինեն: Թարմացված օգտագործողի ուղեցույցը կարող եք

գտնել www.nokia.com/support կայքէջում:

91