Nokia Asha 311 - Մուտքի կոդերը

background image

Մուտքի կոդերը

PIN կամ PIN2

կոդ
(4-8 թվանիշ)

Այս կոդերը պաշտպանում են Ձեր SIM-ը չլիազորված

օգտագործումից, կամ անհրաժեշտ են՝ որոշ

հնարավորություններ մուտք գործելու համար:
Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի PIN կոդը,

երբ միացնում եք այն:
Եթե կոդերը չեն տրամադրվել Ձեր քարտի հետ, կամ դրանք

մոռացել եք, ապա դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Եթե կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ապա

պետք է հանեք արգելափակումը PUK կամ PUK2 կոդի

օգնությամբ:

PUK կամ PUK2

կոդ
(8 թվանիշ)

Դրանք պահանջվում են PIN կամ PIN2 կոդի

արգելափակումը հանելու համար:
Եթե կոդերը տրամադրված չեն Ձեր SIM-ի հետ, դիմեք Ձեր

ծառայության մատակարարին:

IMEI համար
(15 թվանիշ)

Այն օգտագործվում է ցանցում վավերական հեռախոսները

նույնականացնելու համար: Համարը կարող է նաև

օգտագործվել, օրինակ, գողացված հեռախոսներն

արգելափակելու համար: Գուցե նաև հարկ լինի համարը

տրամադրել Nokia Care ծառայություններին:
Ձեր IMEI համարը դիտելու համար հավաքեք *#06#:

Արգելափակման

կոդ

Այն օգնում է հեռախոսը պաշտպանել չլիազորված

օգտագործումից:

95

background image

(անվտանգության

կոդ)
(առնվազն 5

թվանիշ)

Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի Ձեր

սահմանած կողպման կոդը: Կանխադրված կողպման կոդը

12345 է:
Կոդը պահեք գաղտնի և հեռախոսից հեռու` անվտանգ տեղում:
Եթե մոռանաք կոդը, և հեռախոսը կողպվի, անհրաժեշտ կլինի

այն ներկայացնել սպասարկման կետ: Հնարավոր է, որ

անհրաժեշտ լինի կատարել լրացուցիչ վճարումներ, իսկ Ձեր

հեռախոսում առկա բոլոր անձնական տվյալները կարող են

վերանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care

կամ Ձեր հեռախոսի վաճառքի գործակալին:

96