Փոստային հաշիվ ստեղծելը
Դուք օգտագործու՞մ եք մեկից ավելի փոստային հաշիվ: Կարող եք հեռախոսում
ունենալ մի քանի փոստարկղներ: Փոստը ցանցային ծառայություն է:
1. Ընտրեք էլփոստ:
2. Ընտրեք Ձեր փոստի ծառայության մատակարարին:
3. Մուտքագրեք Ձեր օգտագործողի անունն ու նշանաբառը:
Խորհուրդ. Եթե չեք ուզում ամեն անգամ Ձեր փոստային հաշիվն օգտագործելիս
մուտքագրել նշանաբառը, ընտրեք պհպնել նշանաբառը:
4. Ընտրեք Մտնել:
Հետագայում փոստարկղ ավելացնելը
1. Ընտրեք էլփոստ:
2. Ընտրեք > ավլցնել հաշիվ:
3. Հետևեք հեռախոսում ցուցադրված հրահանգներին:
Ձեր հեռախոսը թարմացնում է մուտքի արկղը որոշակի ժամանակահատվածներում՝
նոր նամակները ստանալուն պես ցույց տալու համար: Դա կարող է հանգեցնել մեծ
քանակությամբ տվյալների փոխանցման, ինչը կարող է հարուցել տվյալների հոսքի
ծախսեր: Ծախսերը կրճատելու համար կարող եք անջատել ինքնաթարմացման
հնարավորությունը և մուտքի արկղը թարմացնել ձեռքով:
51
Մուտքի արկղի ինքնաթարմացումն անջատելը
1. Ընտրեք էլփոստ:
2. Ընտրեք > պարամետրեր և Ձեր փոստարկղը:
3. Ընտրեք թարմացնել իմ մուտքի արկղը > ձեռքով:
52
Մայք
Ողջույն, Աննա
Աննա
Ողջույն, Մայք