Կանչերը Ձեր ձայնային փոստին կամ այլ հեռախոսահամարի փոխանցելը
Ձեր հեռախոսը զանգահարում է, բայց չե՞ք կարող պատասխանել: Թող կանչը մտնի
ձայնային փոստ կամ փոխանցվի մեկ այլ համարի: Կանչի փոխանցումը ցանցային
ծառայություն է:
1. Ընտրեք պրմտրեր > կանչեր > կանչի շեղում:
2. Ընտրեք, թե երբ փոխանցվեն մտից ձայնականչերը՝
բոլոր ձայն. կանչեր — փոխանցել բոլոր կանչերը.
եթե զբաղված է — փոխանցել զբաղված լինելու դեպքում.
եթե չի պտսխնում — փոխանցել անպատասխան մնալու դեպքում.
եթե անհասանելի է — փոխանցել, երբ հեռախոսն անջատված է կամ որոշ ժամանակով
դուրս է ցանցի ծածկույթից.
եթե մատչելի չէ — փոխանցել զբաղված լինելու, անպատասխան մնալու, հեռախոսի
անջատված լինելու կամ ցանցի ծածկույթից դուրս գտնվելու դեպքում:
3. Ընտրեք ակտիվացնել > դեպ ձյն. փստարկղ կամ այլ համարի:
4. Եթե ընտրված է եթե չի պտսխնում կամ եթե մատչելի չէ, նախադրեք այն
ժամանակամիջոցը, որից հետո կանչը փոխանցվում է:
31