Ձայնային փոստի ստուգումը
Թողնու՞մ եք, որ կանչերը մտնեն ձայնային փոստ, երբ չեք կարողանում
պատասխանել: Հաղորդագրությունները, որ մարդիկ թողել են Ձեզ, լսեք հարմար
ժամանակ:
Ձայնային փոստ նախադրելը
Ձայնային փոստից օգտվելու համար գուցե հարկ լինի բաժանորդագրվել
ծառայությանը: Այս ցանցային ծառայության վերաբերյալ լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք Ձեր ցանցային ծառայության մատակարարին:
Նախքան Ձեր ձայնային փոստարկղից օգտվելը ցանցային ծառայության
մատակարարից ստացեք ձայնային փոստարկղի համարը: Ստուգեք Ձեր պատվերի
հաստատումը կամ ցանցային ծառայության մատակարարի տեխնիկական
աջակցության կայքը:
1. Ընտրեք պրմտրեր > կանչեր > այլ պարամետրեր > ձայն. նամակներ և ձյն.
փոստարկղի հ.:
2. Մուտքագրեք Ձեր ձայնային փոստարկղի համարը, հետո ընտրեք OK:
Ձայնային փոստի լսում հենց նոր կորսված կանչի դեպքում
1. Հիմնական էկրանում ընտրեք նոր հաղորդագրության ծանուցումը:
2. Ընտրեք Ընտրք > զանգել ուղրկողին:
49
Ձայնային փոստի լսում ավելի ուշ
Ընտրեք հեռախոս, հետո սեղմեք և պահեք 1:
50