Nokia Asha 311 - Անվտանգություն

background image

Անվտանգություն

Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց

չհետևելը կարող է վտանգավոր կամ

անօրինական լինել: Լրացուցիչ

տեղեկությունների համար ընթերցեք

օգտագործողի ուղեցույցն ամբողջությամբ:

ԱՆՋԱՏԵԼ ՍԱՐՔԸ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ

ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Սարքն անջատեք, երբ շարժական հեռախոսի

օգտագործումը արգելված է, կամ եթե այն

կարող է ռադիոխանգարում կամ վտանգ

առաջացնել, օրինակ՝ օդանավերում,

հիվանդանոցներում կամ բժշկական

սարքավորումների, վառելանյութերի,

քիմիական նյութերի և պայթեցման

աշխատանքների մերձակայքում: Հետևեք

սահմանափակված տարածքներում առկա բոլոր

հրահանգներին:

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հետևեք տեղական բոլոր օրենքներին:

Ավտոմեքենա վարելիս ձեռքերը միշտ ազատ

պահեք՝ այն ղեկավարելու համար:

Ավտոմեքենա վարելիս Ձեր առաջնային

մտահոգությունը պետք է լինի ճանապարհային

անվտանգությունը:

ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ

Բոլոր անլար սարքերը կարող են

ենթարկվել ռադիոխանգարումների

ազդեցությանը, ինչն իր հերթին կարող է

բացասաբար անդրադառնալ դրանց

աշխատանքի վրա:

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը

կարող է կատարվել միայն որակյալ

մասնագետների կողմից:

ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ

ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Լսողության հնարավոր վնասումը կանխելու

համար երկարատև մի ունկնդրեք ձայնի բարձր

ուժգնությամբ: Երբ բարձրախոսն

օգտագործվում է, զգույշ եղեք սարքն ականջի

մոտ պահելիս:

Հնարավորությունների վերաբերյալ

հատուկ ցուցումներ

1

Կարևոր է. Այս սարքը նախատեսված

է միայն ստանդարտ SIM քարտի հետ

օգտագործման համար (տե՛ս նկարը):

Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը

կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել

քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք

խորհրդակցել Ձեր շարժական կապի

օպերատորի հետ մինի-UICC փորակով SIM

քարտի օգտագործման վերաբերյալ:

2

Ուշադրություն. Երբ թռիչքային

ռեժիմն ակտիվացված է, չեք կարող կանչեր

կատարել կամ ստանալ (ներառյալ արտակարգ

97

background image

իրավիճակների կառավարման կենտրոնների

հեռախոսահամարներով կատարվող կանչերը),

կամ օգտվել բջջային ցանցի ծածկույթ

պահանջող այլ ֆունկցիոնալ

հնարավորություններից: Կանչ կատարելու

համար ակտիվացրեք մեկ այլ ռեժիմ:

3 Ձեր սարքը կարող է ներքին և արտաքին

ալեհավաքներ ունենալ: Խուսափեք հաղորդման

կամ ընդունման ընթացքում առանց

անհրաժեշտության դիպչել ալեհավաքի

տիրույթին: Ալեհավաքների հետ հպումը

ազդում է հաղորդակցության որակի վրա, ինչը

կարող է ավելի շատ սնուցում պահանջել

շահագործման ընթացքում և նվազեցնել

մարտկոցի ծառայության ժամկետը:
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս

սարքի համար թույլատրված համատեղելի

հիշաքարտեր: Անհամատեղելի քարտերը կարող

են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի

վրա պահպանված տվյալները:
Ձեր սարքը ապահովում է մինչև 32 ԳԲ

հիշողության ծավալ ունեցող microSD

քարտեր:

Կարևոր է. Հիշաքարտը չի կարելի հանել,

երբ որևէ ծրագիր այն օգտագործում է: Քարտը

հանելը կարող է վնասել հիշաքարտն ու սարքը

և փչացնել քարտի վրա պահպանված

տվյալները:

4

Կարևոր է. Խուսափեք հպազգայուն

լուսատախտակը քերծելուց: Հպազգայուն

լուսատախտակի վրա երբեք չգրեք գրիչով,

մատիտով կամ այլ սուր առարկայով:
Ռադիո ունկնդրելու համար հարկավոր է

սարքին միացնել համատեղելի գլխային

հեռախոս: Գլխային հեռախոսը կատարում է

ալեհավաքի դեր:
Սոցիալական ցանցերի ստեղծման

ծառայությունները երրորդ կողմի

ծառայություններ են և չեն տրամադրվում

Nokia-ի կողմից: Ստուգեք Ձեր օգտագործած

սոցիալական ցանցերի ստեղծման

ծառայության գաղտնիության պարամետրերը,

քանզի հնարավոր է, որ տեղեկատվություն

հաղորդեք մարդկանց մեծ խմբի: Սոցիալական

ցանցերի ստեղծման ծառայությունից օգտվելու

պայմանները կիրառվում են այդ ծառայության

միջոցով տեղեկատվություն հաղորդելու

նկատմամբ: Ծանոթացեք այդ ծառայության

օգտագործման պայմաններին և գաղտնիության

գործելակերպերին:
Սոցիալական ցանցի ծառայությունների

օգտագործման համար պահանջվում է ցանցի

աջակցումը: Սա կարող է ներառել մեծածավալ

տվյալների փոխանցում և համապատասխան

տվյալների հոսքի արժեք: Տվյալների

փոխանցման համար գանձվող վճարների

վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք

Ձեր ծառայության մատակարարին:

98

background image

Հնարավոր է, որ Համայնքներ ծրագիրը

մատչելի լինի ոչ բոլոր տարածաշրջաններում:

Հասանելի են միայն սոցիալական ցանցի

ծառայությունների կողմից աջակցվող

հատկությունները:

5 Կարող եք ուղարկել մեկ

հաղորդագրության նիշերի քանակի

սահմանափակումը գերազանցող տեքստային

հաղորդագրություններ: Երկար

հաղորդագրություններն ուղարկվում են երկու

կամ ավելի հաղորդագրությունների տեսքով:

Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող

է համապատասխան վարձ գանձել:
Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ

որոշ լեզուների ընտրանքներ սովորականից

ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով

մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի

քանակը:

6 Եթե մուլտիմեդիա հաղորդագրության մեջ

մտցվող տարրը չափազանց մեծ է ցանցի

համար, սարքը կարող է ինքնաբերաբար

փոքրացնել չափը:

7 Միայն համատեղելի սարքերը կարող են

մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ

և ցույց տալ: Հաղորդագրությունների տեսքը

տարբեր սարքերում կարող է տարբեր լինել:

8 Ծառայություններից օգտվելը կամ

բովանդակություն ներլցնելը կարող է

հանգեցնել մեծ քանակությամբ տվյալների

փոխանցման, ինչը կարող է հարուցել

տվյալների հոսքի ծախսեր:

Նկար-հաղորդագրությունների տեսքը տարբեր

սարքերում կարող է տարբեր լինել:
Մի միացրեք ելքային ազդանշաններ ստեղծող

արտադրատեսակներ, քանի որ դա կարող է

վնաս պատճառել սարքին: Nokia ԱՎ

միակցիչին լարման որևէ աղբյուր մի միացրեք:

Եթե Nokia ԱՎ միակցիչին միացնում եք սույն

սարքի հետ օգտագործելու համար Nokia-ի

կողմից չհաստատագրված այլ արտաքին սարք

կամ գլխային հեռախոս, հատուկ ուշադրություն

դարձրեք ձայնի ուժգնությանը:

Կարևոր է. Ձեր տեղի մասին հայտնելուց

առաջ միշտ ուշադիր քննեք, թե ում հետ եք

կիսվում: Ստուգեք Ձեր օգտագործած

սոցիալական ցանցերի ստեղծման

ծառայության գաղտնիության պարամետրերը,

քանզի հնարավոր է, որ Ձեր տեղի մասին

տեղեկատվությունը փոխանցեք մարդկանց մեծ

խմբի:

9 Եթե մարտկոցն ամբողջովին

լիցքաթափված է, ապա կարող է մի քանի րոպե

պահանջվել, մինչև լիցքավորման նշանը

ցուցադրվի, կամ հնարավոր լինի կանչեր

կատարել:
Հիշեք, որ պետք է համապատասխանել

ցանկացած կիրառելի անվտանգության

պահանջներին:
Սոցիալական ցանցերի ծրագրերից ստացվող

ծանուցումները անջատելու համար ծրագրերի

էկրանում ընտրեք Ծանուցումներ > >

պարամետրեր:

99

background image

Ցանցային ծառայություններ և ծախսեր

Ձեր սարքը հաստատված է WCDMA 850,

900, 1700, 1900, 2100 և HSPA EGSM

850, 900, 1800, 1900 ՄՀց ցանցեր -երում

օգտագործման համար: Սարքն օգտագործելու

համար հարկավոր է բաժանորդագրվել

ծառայություններ մատուցողին:
Որոշ գործառական հնարավորություններ

օգտագործելը և Ձեր սարքի մեջ

բովանդակություն ներլցնելը ցանցային

միացում է պահանջում և կարող է հանգեցնել

տվյալների հոսքի ծախսերի: Արտադրանքի որոշ

գործառական հնարավորություններ

պահանջում են ցանցային աջակցություն, և

հարկ կլինի դրանց բաժանորդագրվել:

Խնամեք Ձեր սարքը

Ձեր սարքի, մարտկոցի, լիցքավորիչի և

լրասարքերի հետ վարվեք խնամքով: Հետևյալ

խորհուրդները կօգնեն ուժի մեջ պահել

արտադրողի երաշխիքը:

Սարքը չի կարելի փոշոտ կամ կեղտոտ

վայրերում պահել կամ օգտագործել:

Շարժական մասերն ու էլեկտրոնային

բաղադրամասերը կարող են վնասվել:

Սարքը չի կարելի պահել բարձր

ջերմաստիճանի պայմաններում: Բարձր

ջերմաստիճանները նվազեցնում են

սարքի շահագործման ժամկետը,

վնասում մարտկոցը, ծռմռում կամ

հալեցնում պլաստմասսայե տարրերը:

Սարքը չի կարելի պահել ցածր

ջերմաստիճանի պայմաններում: Երբ

սարքը ցածր ջերմաստիճանից

տաքանում է մինչև իր բնական

ջերմաստիճանը, սարքի ներսում կարող

է խոնավություն հավաքվել և վնասել

էլեկտրոնային շղթաները:

Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան

նկարագրված է օգտագործողի

ուղեցույցում:

Չլիազորված փոփոխությունները կարող

են վնասել սարքը և խախտել

ռադիոսարքերի օգտագործումը

կանոնակարգող օրենքները:

Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք,

հարվածի մի ենթարկեք: Կոպիտ

վերաբերմունքը կարող է կոտրել ներքին

տպատախտակները և մեխանիկական

բաղադրամասերը:

Սարքի մակերևույթը մաքրելու համար

օգտագործեք միայն փափուկ, մաքուր,

չոր շոր:

Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող

է խցանվել շարժական մասերի միջև`

խափանելով սարքի պատշաճ

աշխատանքը:

Սարքի աշխատանքը բարելավելու

նպատակով ժամանակ առ ժամանակ

անջատեք սարքը և հանեք մարտկոցը:

100

background image

Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից

և մագնիսական դաշտերից:

Կարևոր տվյալներն ապահով պահելու

համար դրանք պահեք առնվազն երկու

առանձին տեղում, ինչպիսիք են Ձեր

սարքը, հիշաքարտը կամ համակարգիչը,

կամ գրի առեք կարևոր տեղեկույթները:

Երկար ժամանակ գործարկելիս սարքը կարող է

տաքանալ: Շատ դեպքերում դա բնական է: Եթե

կարծում եք, որ սարքը պատշաճ չի գործում,

այն տարեք մոտակա լիազոր սպասարկման

կետ:

Վերամշակում

Ձեր օգտագործած էլեկտրոնային

արտադրանքները, մարտկոցները և

փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք

հատուկ դրանց համար նախատեսված

հավաքման կետեր: Այս կերպ Դուք կօգնեք

կանխել թափոնների չվերահսկվող հեռացումը

և կնպաստեք նյութական պաշարների

վերաօգտագործմանը: Պարզելու համար, թե

ինչպես վերամշակել Nokia արտադրանքները,

այցելեք www.nokia.com/recycling:

Խաչանշված անվավոր աղբարկղ

Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի

կամ փաթեթավորման վրա խաչանշված

անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ

բոլոր էլեկտրական և էլեկտրոնային

արտադրանքները, մարտկոցները և

կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի

ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ

ընդունման կետերին: Այս պահանջը գործում է

Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս

նշանով պիտակավորված արտադրանքը` որպես

չտեսակավորված կենցաղային աղբ: Շրջակա

միջավայրի պահպանության վերաբերյալ

լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս

արտադրանքի Էկո նկարագիրը

www.nokia.com/ecoprofile կայքում:

Թվային իրավունքների կառավարման

մասին

Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր

օրենքներին և հարգեք տեղական

սովորույթները, այլոց անձնական կյանքի

անձեռնմխելիությունը և օրինական

իրավունքները, ներառյալ հեղինակային

իրավունքները: Հեղինակային իրավունքի

պաշտպանությունը կարող է կանխել

նկարների, երաժշտության և այլ

բովանդակության պատճենումը, փոփոխումը

կամ փոխանցումը:
Բովանդակության սեփականատերերը կարող են

թվային իրավունքների կառավարման (DRM)

զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց

մտավոր սեփականությունը, ներառյալ

հեղինակային իրավունքները պաշտպանելու

համար: DRM-ով պաշտպանված

բովանդակություն մուտք գործելու համար այս

սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM

101

background image

ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է

մուտք գործել բովանդակություն, որը

պաշտպանված է OMA DRM 2.0 & 2.1. Եթե

որոշակի DRM ծրագրակազմ

բովանդակությունը չի պաշտպանում,

բովանդակության սեփականատերերը կարող են

պահանջել, որպեսզի այդ DRM

ծրագրակազմով նոր DRM պաշտպանությամբ

բովանդակությունից օգտվելու

հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը

կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ

տեղադրված՝ DRM-ով պաշտպանված

բովանդակության վերականգնումը: Այդպիսի

DRM ծրագրակազմի դադարեցումը չի ազդում

այլ տեսակի DRM-ներով պաշտպանված

բովանդակության կամ DRM-ով

չպաշտպանված բովանդակության

օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM)

միջոցով պաշտպանված բովանդակության հետ

միասին տրվում է համապատասխան լիցենզիա,

որը սահմանում է բովանդակությունից

օգտվելու Ձեր իրավունքները:
Եթե Ձեր սարքում կա OMA DRM-ով

պաշտպանված բովանդակություն,

լիցենզիաներն ու բովանդակությունը

կրկնօրինակելու համար օգտվեք Nokia

Suite-ի կրկնօրինակման գործառական

հնարավորությունից:
Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ

չփոխանցեն լիցենզիաները, որոնց

վերականգնումը` բովանդակության հետ

միասին, անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք

շարունակել OMA-DRM-ով պաշտպանված

բովանդակության օգտագործումը՝ սարքի

հիշողության ֆորմատավորումից հետո:

Լիցենզիաները վերականգնելու

անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև

սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու

դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով

պաշտպանված բովանդակություն կա,

լիցենզիաներն ու բովանդակությունը կկորչեն

սարքի հիշողությունը ֆորմատավորելու

դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա

գտնվող ֆայլերի վնասման հետևանքով

կորցնեք լիցենզիաներն ու բովանդակությունը:

Լիցենզիաների կամ բովանդակության

կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի

վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու

հնարավորությունը: Լրացուցիչ

տեղեկությունների համար դիմեք ծառայություն

մատուցողին:

Խորհուրդներ և առաջարկներ

Որպեսզի ձեզ օգնենք առավելագույնս օգտվել

Ձեր հեռախոսից և ծառայություններից, Դուք

անվճար հարմարեցված տեքստային

հաղորդագրություններ կստանաք Nokia-ից:

Հաղորդագրությունները պարունակում են

խորհուրդներ ու հնարքներ և աջակցություն:
Այլևս հաղորդագրություններ չստանալու

համար ընտրեք պրմտրեր > Nokia հաշիվ >

Խրհրդներ և առջրկներ:

102

background image

Վերը նկարագրված ծառայությունը

մատուցելու համար Ձեր բջջային

հեռախոսահամարը, հեռախոսի սերիական

համարը և շարժական կապի

բաժանորդագրության որոշ նույնացուցիչներ

ուղարկվում են Nokia, երբ առաջին անգամ եք

օգտագործում հեռախոսը: Հնարավոր է, որ

ծրագրակազմը թարմացնելիս

տեղեկությունների մի մասը կամ բոլորը

նույնպես ուղարկվեն Nokia: Այս

տեղեկությունները կարող են օգտագործվել

ըստ գաղտնիության քաղաքականության

դրույթների, որոնք մատչելի են

www.nokia.com կայքում:

Մարտկոցներ և լրասարքեր

Տեղեկություններ մարտկոցի և

լիցքավորիչի մասին

Ձեր սարքը նախատեսված է BL-4U

կուտակչային մարտկոցի հետ օգտագործելու

համար: Nokia-ն կարող է այս սարքի համար

մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել:

Օգտագործեք միայն Nokia-ի բնօրինակ

մարտկոցներ:
Սույն սարքը նախատեսված է հետևյալ

լիցքավորիչներով օգտագործվելու համար.

AC-11 . Nokia լիցքավորիչի մոդելի ճշգրիտ

համարը կարող է տարբեր լինել՝ խրոցակի

տիպիս կախված, և որոշվում է E, X, AR, U,

A, C, K, B կամ N տառերով:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ

լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն

կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ

նկատեք, որ խոսակցության և սարքի՝ սպասելու

ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները

սովորականից նկատելիորեն ավելի կարճ են

դարձել, ապա փոխեք մարտկոցը:

Մարտկոցի անվտանգություն

Մարտկոցը հեռացնելուց առաջ միշտ անջատեք

սարքը և լիցքավորիչը: Լիցքավորիչը կամ

լրասարքը խրոցակից անջատելիս բռնեք և

քաշեք խրոցակի երկժանին, այլ ոչ թե լարը:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, այն

անջատեք էլեկտրական խրոցակից և սարքից:

Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը

լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ

գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի

շահագործման ժամկետը: Չօգտագործվելու

դեպքում ամբողջությամբ լիցքավորված

մարտկոցը ժամանակի ընթացքում

լիցքաթափվում է:
Մարտկոցը միշտ պահեք 15°C-ից մինչև

25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում:

Ծայրահեղ բարձր կամ ցածր

ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի

հզորությունը և կրճատում շահագործման

ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը

կարող է ժամանակավորապես չաշխատել:
Պատահական կարճ միացում կարող է տեղի

ունենալ, եթե մետաղական որևէ իր դիպչի

մարտկոցի մետաղյա շերտերին, օրինակ՝ եթե

պահեստային մարտկոց եք կրում ձեր

գրպանում: Կարճ միացումը կարող է վնասել

103

background image

մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է

առաջացրել:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն

կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս

գործեք տեղական իրավական ակտերի

համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը

հանձնեք վերամշակման: Մարտկոցը դեն մի

նետեք որպես կենցաղային աղբ:
Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է

կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել

կամ կոտրատել: Մարտկոցի արտահոսքի

դեպքում թույլ մի տվեք, որ մարտկոցի հեղուկը

մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի,

վնասված մակերեսներն անմիջապես լվացեք

ջրով կամ դիմեք բժշկի օգնությանը:
Մարտկոցը չի կարելի ձևափոխել,

վերամշակել: Չի կարելի փորձել օտար

առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն

ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ

ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու

դեպքում մարտկոցները կարող են պայթել:
Մարտկոցն ու լիցքավորիչը օգտագործեք միայն

իրենց նպատակային նշանակությամբ:

Անպատշաճ օգտագործումը կամ հաստատում

չստացած մարտկոցների շահագործումը կարող

է հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր

իրադրության պատճառ դառնալ և անվավեր

դարձնել հաստատումները կամ երաշխիքները:

Եթե կարծում եք, որ մարտկոցը կամ

լիցքավորիչը վնասված է, նախքան

օգտագործումը շարունակելը այն տարեք

սպասարկման կենտրոն՝ զննման համար: Երբեք

մի օգտագործեք վնասված մարտկոց կամ

լիցքավորիչ: Լիցքավորիչն օգտագործեք միայն

սենյակում կամ բնակարանում:

Անվտանգության համար լրացուցիչ

տեղեկություններ

Արտակարգ իրավիճակների կանչ

կատարելը

1

Համոզվեք, որ սարքը միացված է:

2

Համոզվեք, որ ազդանշանի

հզորությունը բավարար է: Գուցե հարկ

լինի անել նաև հետևյալը՝
• SIM քարտ դրեք սարքի մեջ:

• Ձեր սարքում անջատեք կանչի բոլոր

սահմանափակումները, ինչպիսիք են

արգելափակումը, ամրագրված

համարահավաքը կամ փակ

օգտվողների խումբը:

• Համոզվեք, որ թռիչքային պրոֆիլն

ակտիվացված չէ:

• Եթե սարքի էկրանը և ստեղները

կողպված են, բացեք դրանք:

3

Մի քանի անգամ սեղմեք ավարտի

ստեղնը, մինչև երևա հիմնական

էկրանը:

4

Համարահավաքիչը բացելու համար

ընտրեք :

5

Մուտքագրեք Ձեր ներկա գտնվելու

վայրի՝ արտակարգ իրավիճակների

կառավարման կենտրոնի պաշտոնական

104

background image

հեռախոսահամարը: Արտակարգ

իրավիճակների կանչերի կառավարման

կենտրոնների համարները կարող են,

գտնվելու վայրից կախված, տարբեր

լինել:

6

Սեղմեք զանգահարելու ստեղնը:

7

Անհրաժեշտ տեղեկությունները

տրամադրեք հնարավորինս ճշգրիտ:

Կանչը մի ավարտեք, քանի դեռ չեք

ստացել դրա թույլտվությունը:

Կարևոր է. Ակտիվացրեք բջջային և

ինտերնետային կանչերը, եթե Ձեր սարքն

ապահովում է ինտերնետային կանչերի

հնարավորություն: Սարքը կարող է փորձել

արտակարգ իրավիճակների կանչեր կատարել

և՛ բջջային ցանցի, և՛ ինտերնետային կանչի

ծառայություններ տրամադրողի միջոցով:

Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող

են երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում,

օրինակ՝ բժշկական շտապ օգնություն կանչելու

անհրաժեշտության դեպքում երբեք, հույսը

ամբողջովին մի դրեք անլար սարքի

օգտագործման վրա:

Փոքր երեխաներ

Ձեր սարքը կամ իր լրասարքերը խաղալիք չեն:

Դրանք կարող են փոքր մասեր պարունակել:

Դրանք փոքր երեխաներից հեռու պահեք:

Բժշկական սարքավորումներ

Ռադիոհաղորդիչ սարքավորման աշխատանքը`

ներառյալ անլար հեռախոսները, կարող է

խանգարել բավարար պաշտպանություն

չունեցող բժշկական սարքերի աշխատանքին:

Խորհրդակցեք բժշկի կամ բժշկական

սարքավորման արտադրողի հետ՝ պարզելու

համար, թե արդյո՞ք այդ սարքերը բավարար

պաշտպանություն ունեն ռադիոհաճախության

արտաքին էներգիայից:

Իոնային ներկալման եղանակով

պատրաստված բժշկական

սարքավորումներ

Բժշկական սարքավորումներ արտադրողները

խորհուրդ են տալիս առնվազն 15.3

սանտիմետր (6 դյույմ) տարածություն

պահպանել անլար սարքի և իոնային

ներկալման եղանակով պատրաստված

բժշկական սարքավորումների միջև (ինչպիսիք

են սրտի ռիթմավարը կամ սրտամկանի

թելիկախաղը վերացնող էլեկտրական սարքը)`

բժշկական սարքի աշխատանքի հնարավոր

խաթարումից խուսափելու համար: Այդպիսի

սարքավորումներ կրող անձինք պետք է.

Անլար սարքը միշտ ավելի քան 15.3

սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն

բժշկական սարքից:

Սարքը չպահեն ծոցագրպանում:

Անլար սարքը պահեն բժշկական

սարքավորման նկատմամբ հակառակ

ականջի մոտ:

Անջատեն անլար սարքը, եթե այդպիսի

ազդեցության առկայությունը

ենթադրելու հիմքեր կան:

105

background image

Հետևեն արտադրողի՝ իոնային

ներկալման եղանակով պատրաստված

բժշկական սարքավորման վերաբերյալ

ցուցումներին:

Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման

հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր

ունենալու դեպքում խորհրդակցեք Ձեզ

բժշկական ծառայություններ մատուցող անձի

հետ:

Լսողություն

Ուշադրություն. Գլխային հեռախոս

օգտագործելը կարող է սահմանափակել

արտաքին ձայներ լսելու Ձեր ունակությունը:

Գլխային հեռախոսից մի օգտվեք այն

դեպքերում, երբ դա կարող է սպառնալիք

ստեղծել Ձեր անվտանգության համար:
Որոշ անլար սարքեր կարող են խանգարել որոշ

լսողական օժանդակ սարքերի աշխատանքին:

Նիկել

Սույն սարքի մակերևույթը նիկել չի

պարունակում:

Ձեր սարքը պաշտպանեք վնասակար

բովանդակությունից

Սարքը կարող է ենթարկվել վիրուսների և այլ

վնասակար բովանդակության ազդեցության:

Ձեռնարկեք հետևյալ նախազգուշական

քայլերը.

Զգույշ եղեք հաղորդագրությունները

բացելիս: Դրանք կարող են վնասակար

ծրագրեր պարունակել կամ այլ կերպ

վնասակար ազդեցություն ունենալ Ձեր

սարքի կամ համակարգչի վրա:

Զգուշություն ցուցաբերեք միացման

հարցումներ ընդունելիս, ինտերնետը

զննարկելիս և բովանդակություն

ներլցնելիս: Մի հաստատեք Bluetooth

կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք

վստահում:

Ծառայություններ կամ ծրագրակազմ

տեղադրեք և օգտագործեք միայն այն

աղբյուրներից, որոնց վստահում եք և

որոնք ապահովում են համապատասխան

անվտանգություն և պաշտպանություն:

Ձեր սարքում և դրան միացված

համակարգչում տեղադրեք

հակավիրուսային և անվտանգության

այլ ծրագրեր: Միաժամանակ

օգտագործեք միայն մեկ

հակավիրուսային ծրագիր: Ավելի շատ

այդպիսի ծրագրերի օգտագործումը

կարող է բացասաբար ազդել սարքի և

(կամ) համակարգչի աշխատանքի և

կատարողական բնութագրերի վրա:

Եթե մուտք եք գործում երրորդ անձանց

ինտերնետային կայքերին միանալու

համար նախապես տեղադրված

էջանիշեր ու հղումներ, ձեռնարկեք

պատշաճ նախազգուշական

միջոցառումներ: Nokia-ն այդպիսի

կայքերի համար որևէ

106

background image

պատասխանատվություն չի ստանձնում

կամ ենթադրում:

Աշխատանքային միջավայր

Սույն սարքը համապատասխանում է

ռադիոհաճախության ազդեցության

վերաբերյալ սահմանված նորմատիվներին, եթե

օգտագործվում է նորմալ դիրքում՝ ականջի մոտ

կամ մարմնից առնվազն 1,5 սանտիմետր (5/8

դյույմ) հեռավորության վրա: Տեղափոխման

պայուսակը, գոտու ամրակը կամ սարքը մարմնի

վրա շահագործելու համար նախատեսված որևէ

կրիչ չպետք է մետաղ պարունակի և պետք է

սարքը մարմնից նշված հեռավորության վրա

պահի:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ

հաղորդագրություններ ուղարկելը ցանցի հետ

որակյալ կապ է պահանջում: Տվյալների

ֆայլերի կամ հաղորդագրությունների

ուղարկումը կարող է հետաձգվել, մինչև

այդպիսի կապը առկա լինի: Մինչև տվյալների

փոխանցման ավարտը կատարեք

հեռավորությանը վերաբերող հրահանգները:

Ավտոմեքենաներ

Ռադիոազդանշանները կարող են ազդել

ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ

պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային

համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային

ներարկման, էլեկտրոնային հակախաթարման

արգելակային, արագության կառավարման

էլեկտրոնային և անվտանգության բարձիկների

համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների

համար դիմեք Ձեր մեքենայի կամ

սարքավորանքի արտադրողին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է

սարքը տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ

տեղադրումը կամ սպասարկումը կարող է

վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարքի

երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր

ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր

սարքավորումները պատշաճորեն ամրացված և

սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ

լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի

դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ

նյութեր պահել: Հիշեք, որ անվտանգության

բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը

կամ լրասարքերը մի՛ տեղադրեք

անվտանգության բարձիկի բացման

տարածքում:

Հնարավոր պայթյունավտանգ

միջավայրեր

Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ

միջավայրերում, օրինակ՝ տեխնիկական

սպասարկման կայաններում բենզապոմպերի

մոտ: Նման վայրերում կայծը կարող է

պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը

կարող է պատճառել մարմնական վնասվածքներ

և մահ: Հետևեք սահմանափակումներին

վառելիքի լցման կայաններում,

պահեստավորման և բաշխման վայրերում,

քիմիական գործարաններում կամ այն

վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ

են կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ

միջավայր ունեցող տարածքները սովորաբար,

107

background image

բայց ոչ միշտ, հստակորեն նշված են լինում:

Դրանք ներառում են այն վայրերը, որտեղ

խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն

անջատել, ինչպես նաև նավերում

տախտակամածի տակ գտնվող տարածքները,

քիմիական նյութերի տեղափոխման կամ

պահեստավորման վայրերն ու այն

տարածքները, որտեղ օդը պարունակում է

քիմիական նյութեր կամ մասնիկներ, ինչպիսիք

են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին:

Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝

պրոպանով կամ բութանով) աշխատող

ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե

արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ

օգտագործել դրանց մոտակայքում:

Տեղեկություններ հավաստագրման

մասին (SAR)

Սույն շարժական սարքը համապատասխանում է

ռադիոճառագայթմանը վերաբերող

ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և

ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես,

որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների

ազդեցության միջազգային ուղեցույցներով

սահմանված սահմանափակումները: Այդ

ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ

գիտական կազմակերպության կողմից և

ներառում են այն թույլատրելի սահմանները,

որոնք մշակված են բոլոր մարդկանց

պաշտպանվածությունը ապահովելու համար՝

անկախ նրանց տարիքից կամ առողջական

վիճակից:

Շարժական սարքերի ճառագայթման

ուղեցույցը Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ

կամ SAR) կոչվող չափման միավոր է

օգտագործում: ICNIRP ուղեցույցում նշված

SAR-ի սահմանային արժեքը միջինացված

հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0

վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման

փորձերը կատարվել են օգտագործման

ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է

հաստատված ամենաբարձր հզորության

մակարդակով՝ ստուգվող բոլոր

հաճախությունների տիրույթներում: Գործող

սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է

առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ

այն նախագծված է այնպես, որ օգտագործի

ցանցին միանալու համար անհրաժեշտ

նվազագույն հզորությունը: Այս արժեքը

փոփոխվում է մի շարք գործոններից կախված,

մասնավորապես այն բանից, թե ցանցի

հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք

գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը

ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի

առավելագույն արժեքը չպետք է գերազանցի

1,37 Վտ/կգ :
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի

տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի

արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված

հաշվետվությունների և չափումների ազգային

պահանջներից և ցանցի հաճախականության

տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ

տեղեկություններ կարող են տրամադրվել

108

background image

www.nokia.com կայքում`

համապատասխան արտադրանքի

տեղեկատվական էջում: