Հեղինակային իրավունք և այլ
ծանուցումներ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
NOKIA CORPORATION-ը սույնով
հայտարարում է, որ սույն RM-714
արտադրատեսակը համապատասխանում է
1999/5/EC դիրեկտիվի հիմնական
պահանջներին և կիրառելի այլ դրույթների:
Համապատասխանության հայտարարագրին
կարելի է ծանոթանալ http://
www.nokia.com/global/declaration/
declaration-of-conformity կայքէջում :
© 2012 Nokia. Բոլոր իրավունքները
պաշտպանված են:
Nokia և Nokia Connecting People
Nokia Corporation-ի ապրանքային կամ
գրանցված ապրանքային նշաններն են: Nokia
tune ձայնային ազդանշանը Nokia
Corporation-ի ձայնային նշանն է: Սույն
փաստաթղթում հիշատակված այլ ապրանքների
և ընկերությունների անվանումներ կարող են
հանդիսանալ այլ անձանց պատկանող
ապրանքային նշաններ կամ ֆիրմային
անվանումներ:
Արգելվում է սույն փաստաթղթի
բովանդակության՝ որևէ եղանակով կատարված
ամբողջական կամ մասնակի
վերարտադրությունը, փոխանցումը,
տարածումը կամ պահեստավորումը` առանց
Nokia-ից նախօրոք ստացված գրավոր
թույլատվության: Nokia-ն անընդհատ
կատարելագործման քաղաքականություն է
վարում: Nokia-ն իրավունք է վերապահում,
առանց նախօրոք ծանուցելու,
փոփոխություններ և բարելավումներ կատարել
սույն փաստաթղթում նկարագրված որևէ
արտադրանքի մեջ:
Includes RSA BSAFE
cryptographic or security protocol
software from RSA Security.
Oracle and Java are
registered trademarks of Oracle
and/or its affiliates.
The Bluetooth word mark and logos
are owned by the Bluetooth SIG, Inc.
and any use of such marks by Nokia is
under license.
Սույն արտադրանքը լիցենզավորված է
MPEG-4 Visual Patent Portfolio
License-ով` (i) MPEG-4 Visual
109
Standard-ին համապատասխան կոդավորված
տեղեկույթն անձնական և ոչ առևտրային
գործունեության մեջ ներգրավված սպառողի
կողմից անձնական և ոչ առևտրային
նպատակով օգտագործման և (ii)
լիցենզավորված մատակարարողից ստացված
MPEG-4 տեսանյութերի առնչությամբ
օգտագործման համար: Որևէ այլ օգտագործման
համար լիցենզիա` ուղղակիորեն կամ
անուղղակիորեն, չի տրամադրվում: Լրացուցիչ
տեղեկություններ, ներառյալ գովազդային,
ներքին և առևտրային նպատակներով
օգտագործումը, կարող են ձեռք բերվել MPEG
LA, LLC-ից: Տե՛ս http://
www.mpegla.com:
Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված
առավելագույնս թույլատրելի սահմաններում
Nokia-ն և վերջինիս լիցենզատուները ոչ մի
պարագայում պատասխանատվություն չեն
կրում տվյալների կամ եկամտի կորստի,
իրական, կողմնակի, հետևանքային կամ
անուղղակի այս կամ այն վնասների համար, ինչ
պարագայում էլ որ դրանք պատճառված լինեն:
Սույն փաստաթղթի բովանդակությունը
ներկայացվում է «ինչպես որ կա»: Սույն
փաստաթղթի ճշգրտության, հավաստիության
կամ բովանդակության առնչությամբ ոչ մի
երաշխիք՝ լինի դա պոզիտիվ արտահայտված,
թե՝ ենթադրյալ (ներառյալ, բայց ոչ միայն
վաճառքի և այս կամ այն նպատակով
օգտագործման համար պիտանելիության
ենթադրյալ երաշխիքները) չի տրամադրվում,
եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Nokia-ն իրավունք է վերապահում ցանկացած
պահի փոփոխել այս փաստաթուղթը կամ հետ
կանչել այն՝ առանց նախօրոք ծանուցելու:
Արտադրանքների, գործառական
հնարավորությունների, ծրագրերի և
ծառայությունների մատչելիությունը կարող է
տարբեր լինել՝ տարածաշրջանից կախված:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք
Nokia-ի առևտրային միջնորդին կամ
ծառայության մատակարարին: Սույն սարքը
կարող է պարունակել նյութեր,
տեխնոլոգիաներ կամ ծրագրեր, որոնց վրա
տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների
արտահանման օրենքները կամ
կանոնակարգերը: Օրենքը շրջանցելը կամ
դրանից խուսափելն արգելված է:
Nokia-ն երաշխիք չի տրամադրում կամ որևէ
պատասխանատվություն չի կրում Ձեր սարքի
հետ տրամադրված երրորդ կողմի ծրագրերի
գործառական հնարավորությունների,
պարունակության կամ վերջնական
օգտագործողին մատուցվող օժանդակության
համար: Որևէ ծրագիր օգտագործելով՝ Դուք
ընդունում եք, որ ծրագիրը տրամադրվել է
«ինչպես կա»: Nokia-ն որևէ կողմի չի
ներկայացնում, երաշխիք չի տրամադրում կամ
որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր
սարքի հետ տրամադրված երրորդ կողմի
ծրագրերի գործառական
հնարավորությունների, պարունակության կամ
110
վերջնական օգտագործողին մատուցվող
օժանդակության համար:
ՀԴՀ/«ԻՆԴԸՍԹՐԻ ԿԱՆԱԴԱՅԻ»
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Սույն սարքը համապատասխանում է ՀԴՀ
կանոնակարգի 15-րդ բաժնին և «Ինդըսթրի
Կանադայի» արտոնագրից ազատված RSS
ստանդարտներին: Սարքը շահագործելիս պետք
է նկատի ունենալ հետևյալը. (1) սույն սարքը
չի կարող առաջացնել վնասակար
հեռահաղորդակցային խանգարումներ, և (2)
սույն սարքն ընդունում է ստացված բոլոր
խանգարումները, ներառյալ այնպիսիք, որոնք
կարող են հանգեցնել անցանկալի
գործողությունների: Ձեր սարքը կարող է
առաջացնել հեռուստա- կամ
ռադիոխանգարումներ (օրինակ, սարքն
ընդունիչ սարքավորման անմիջական
մոտակայքում օգտագործելիս): Օգնության
կարիքի դեպքում, դիմեք տեղական
սպասարկման կետ:Որևէ փոփոխություն կամ
ձևափոխում, որը կատարվել է առանց Nokia-
ի ուղղակի հավանության, կարող է անվավեր
դարձնել օգտագործողի կողմից սույն սարքը
շահագործելու իրավունքը:
111